Ավշար համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է
Իրավունք
18:43 29/05/2025
Հայաստան

Ավշար համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է

Ձերբակալվել է Ավշարի Արայիկի՝ Արայիկ Գրիգորյանի եղբայրը՝ Սուրիկ Գրիգորյանը։ Լուրը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակը։

«Ի պատասխան` հաստատում ենք, որ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։

Վերջինս ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով»,- հայտնեցին կոմիտեից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավշար համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է